ՀՀ-ում կա 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր․ Գալյան
Այս պահի դրությամբ ունենք 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր, 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Վերջին 5 տարվա ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են»,- ասաց Գալյանը։
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներին ու դրանց վերանորոգման աշխատանքներին՝ Գալյանն ասաց, թե գրեթե բոլոր հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ են արվել։
Անդրադառնալով Հայաստանում քրեակատարողական նոր հիմնարկին՝ նախարարը նշեց, որ այն կկառուցվի պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում:
«Նոր ՔԿՀ ունենալը կարիք է մեզ համար, մենք առաջիկա ամիսներին շատ ակտիվ աշխատելու ենք Ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ՝ մասնավոր-պետություն գործընկերության շրջանակում նոր քրեակատարողական հիմնարկը կառուցելու ուղղությամբ»,- հավելեց նախարարը:


















































Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի․ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել
Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են