Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է Սոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին Աստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը Հորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդու Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Mercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովը Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը Ողբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժել
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էՍոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքինԱստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվելԱկրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթըՀորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդուԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզումMercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովըՊնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումըՈղբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժելԱՄՆ ավիացիոն համակարգի զանգվածային խափանման պատճառը հայտնի էՊորտուգալիան փոխում է 7 համարի գրության ձևը՝ ի պատիվ Կրիշտիանու ՌոնալդուիՉինական CE-25A էլեկտրական ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը՝ անձնակազմովՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվՌուբեն Մարուխյանն այսօր կդառնար 92 տարեկանԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՀայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնըԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՄենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում. ՂալիբաֆՍպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքովԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Ջո ԲայդենԻրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԱնձնագիր և նույնականացման քարտ՝ 24 կամ 48 ժամումԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկիԸնդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան. ԿարապետյանStarship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքիցԳալապագոսի պինգվիններին սպառնում է ոչնչացում Էլ Նինյոյի պատճառովՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԺաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներըՆԳՆ քրեական ոստիկաններն Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտելՄասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ ենԱրտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՄոսկվայում նշվեց Հայոց գրերի օրըԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունիցԳազայում զոհերի թիվը հասել է 74,695-իԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համարՆա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ ՊապոյանՆիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն ՄելիքյանԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՍկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբՄոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ ՊեսկովՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըԴատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն
Հայաստան

Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав!. Խաչատրյան

ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պաշտպանում էին Փաշինյանին, ինչը բնավ գեղեցիկ աչքերի համար չէր։ 
Այս թեմայի մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել պատգամավորը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав!
Ադրբեջանն ու Թուրքիան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ անթաքույց պաշտպանում էին Փաշինյանին բնավ ոչ գեղեցիկ աչքերի համար։ Փաշինյանից ակնկալիքներ ունեին, իսկ հիմա «ստանալիք» ունեն։ Պատահական չէր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վրայի կնիքի թանաքը չչորացած Հայաստան ժամանեց Հիքմեթ Հաջիևը։ Ոչ էլ պատահական էր, որ հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ Տավուշ՝ հեծանիվ քշելու։

Որքան էլ Փաշինյանը խոսի, թե Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որքան էլ երդվի, թե Հայաստանի «ներքին օրակարգերն արտաքին պերիմետրում և դրանից դուրս չեն քննարկում», Սահմանադրության փոփոխությունը «խաղաղության» համաձայնագրի հետ կապակցելը արդեն նշանակում է, որ Սահմանադրության փոփոխությունն արտաքին պերիմետրերում ծնված պահանջ է կամ, ինչպես կասեր Արարատ Միրզոյանը՝ նախապայման։ Կարդացեք նախաստորագրված  «խաղաղության» համաձայնագրի հոդվածները և ինքներդ կհամոզվեք։ 

Բայց, Փաշինյանը տալիք ունի, պարտադրանքի տակ է։ Ադրբեջանը շտապեցնում է։ Արդեն պարզ տեքստով անձամբ Նիկոլ խաղաղարարին են սպառնում։ Փաշինյանը նախ փորձեց ընդդիմությանը համոզել սահմանադրական հանրաքվե անցկացնել։ Ինքը կարծում էր, որ հանրաքվեի ժամանակ 50%+ 1 ձայն կկարողանա նկարել հաշվի առնելով, որ քաղաքական ընդդիմադիրներից շատերը բանտերում են, մնացածին էլ կփակի կամ գործունեությունը կկասեցնի։ Չկարողացավ։ Փորձեց շանտաժի գնալ, թե եթե չհամաձայնվեք, նոր ընտրություններ կնշանակեմ։ Է թող նշանակի․․․․ Թող հրաժարական տա, օրենքի ուժով նոր ընտրություններ կլինեն։ Բայց չէ, վախենում է։ Գիտի, որ բավարար աջակցություն չունի, ինչքան էլ վախեցնի, վարչական լծակ օգտագործի, մարդկանց բանտերը լցնի, նույնիսկ այսօրվա ԿԸՀ պարագայում սահմանադրական մեծամասնություն չի հավաքի։ Ինքը դա հասկանում է։ Հասկանում է, որ խորհրդարանական ընտրություններում ինքը պյուռոսյան հաղթանակ է տարել, որ մյուս հաղթանակների ճամփոքը փակ են։ 

Մնաց ուժային սպառնալիքը։ Արդեն մեկ շաբաթ է, ինքն այդ միտքը հասունացնում է։ Այսօր բառացիորեն հայտարարեց, թե ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ և որ կառավարող մեծամասնությունը առաջնորդելու է այդ ճնշումը։ Եվ ինչպե՞ս է դա պատկերացնում։ Իր աջակիցներին հավաքելու է ու ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ առաջնորդությամբ գրոհելու է Ազգային ժողովը․․․․ Չեմ բացառում։ Դրա մասին ես բազմաթիվ անգամներ եմ ասել։ Կասի․ «հեղափոխություն չարեցիք, ես արեցի»։ Ուղղակի չի հիշի, թե ի՜նչ դաժանությամբ է ինքը ճնշել ժողովրդի խաղաղ ցույցերը ու կմոռանա, որ ուժայինների ներգրավումն ուղղակի պետական հեղաշրջում է։ 

Բայց դե Փաշինյանն օրիգինալ չէ։ 1993 թվականին Ելցինն էլ գրոհեց խորհրդարանը։Հետևանքները բոլորին են հայտնի․․․․»,- մասնավորապես գրել է նա։