Շվեդիայում անցկացված մրցաշարում հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել
Շվեդիայում 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը անցկացվել է «Hotel Stockholm North by First Hotels Young Talent» շախմատի շրջանային մրցաշարերի շարքը։ Այս մասին հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Աղբյուրի փոխանցմամբ, մրցաշարերում հաջող հանդես են եկել գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը և վարպետության թեկնածու Համլետ Անտոնյանը։Գևորգ Հարությունյանը «GM2610-3110 - I» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, զբաղեցրել 2-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 17 կետով։
Սարգիս Մանուկյանը «GM2610-3110 - II» մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի իր վերջին՝ երրորդ նորման։ Սարգիս Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավեց 37 կետով՝ հաղթահարելով միջազգային վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2400 վարկանիշային շեմը։
Համլետ Անտոնյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Գևորգ Հարությունյան) «IM2610-3110» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 50 կետով՝ հաղթահարելով ՖԻԴԵ-ի վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2300 վարկանիշային շեմը։


















































Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են