Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը թագավորին հրաժարականի դիմում է ներկայացրել թագավորության 2027 թվականի բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողման պատճառով։ Այս մասին ասված է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ։
Որպես կանոն, միապետը մերժում է կառավարության ղեկավարի հրաժարականի առաջին դիմումը և նրան հանձնարարում է բանակցային ևս մեկ փորձ ձեռնարկել։ Հաճախ քաղաքական ճգնաժամի սպառնալիքի տակ կուսակցությունները գնում են փոխզիջումների, եթե նրանց մեծամասնությունը չհամարի, որ նոր ընտրություններ կազմակերպելն իրենց համար քաղաքականապես ավելի շահավետ է։
Այժմ Բելգիայի կառավարությանը, ռազմական ծախսերի ավելացման պայմաններում, տարեկան բյուջեում չի հերիքում 10 միլիարդ եվրո, որոնք հայթայթելու համար անհրաժեշտ է կամ կրճատել սոցիալական ծախսերը, կամ բարձրացնել հարկերն ու տուրքերը։
2025 թվականին Բելգիայի պետական պարտքը հասել է 735 միլիարդ եվրոյի կամ ՀՆԱ-ի 110%-ին։ Սա աննախադեպ բարձր մակարդակ է, և Դե Վևերը փորձում է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտա դրա հետագա աճը, այսինքն՝ բյուջեի դեֆիցիտը չփոխհատուցի նոր փոխառություններով։


















































Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են