Արամ Ա Վեհափառն ընդունել է ՌԴ նախկին վարչապետին և Լիբանանում ՌԴ դեսպանին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Ռուդակովին: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Արամ Ա-ի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Աղբյուրի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը, ինչպես նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա պատմական ու հոգևոր կապերը:
«Արամ Ա-ն և ռուսական պատվիրաակությունն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքի երկիրներում ՌԴ-ի դերին ու դիրքերին»,- հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախկին վարչապետը նախկինում մի քանի հանդիպումներ է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ։


















































Արամ Վարդևանյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանն անդրադարձել են խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է քրոնիկ հիվանդությունից. Զախարովա
Մահացել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը
Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը
Ռուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներին
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են