Այսօր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան օրն է
Այսօր Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ծննդյան տարեդարձն է։
Բազմաթիվ հավատացյալների համար Սրբազանը պարզապես թեմի առաջնորդ չէ, այլ իմաստուն ուսուցիչ և խորհրդատու։
Նշենք, որ Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 30-ին, Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։ 2001 թվականի ապրիլից նա ղեկավարում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը՝ միաժամանակ հանդիսանալով Ռուսաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակը։
Տարիների ընթացքում արքեպիսկոպոսի ջանքերի և աշխատանքի շնորհիվ թեմի եկեղեցիների թիվը 8-ից հասել է 80-ի։ Թեմի աշխարհագրությունն ընդգրկում է լայն տարածք՝ Կալինինգրադից, որտեղ 2006 թվականին բացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, մինչև Պրիմորիեի երկրամաս, որտեղ 2018 թվականին հանդիսավորությամբ օծվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։
Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Սրբազան Եզրասը անձամբ օծել է Իվանովո քաղաքում կառուցված նոր հայկական եկեղեցու խորանը, որը կրում է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը։
2013 թվականին Մոսկվայում սկսել է գործել Հայկական տաճարային համալիրը, որը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի՝ հայրապետական պատվիրակի նստավայրն է։
Հավելենք, որ Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնց թվում են՝ Պատվո շքանշանը, Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկվացու III աստիճանի շքանշանը, Բարեկամության շքանշանը և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանը։


















































Այսօր Նոբելյան մրցանակակիր Ալբեր Քամյուի ծննդյան 113-րդ տարեդարձն է
«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով Armenpress.am
Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են