Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում՝ 999 դրամի չափով
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» Ասատրյանի կողմից արված հայտարարություններն են։
Մասնավորապես, Ասատրյանը տարբեր հայտարարություններ էր արել, այդ թվում՝ եկեղեցու ներսում իբրև մանկապղծության ենթադրյալ դեպքերի վերաբերյալ՝ շոշափելով Վեհափառի եղբոր անունը, թե ինչու հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել՝ այդպես էլ պարզաբանում չի տվել։ Նույն հաղորդման ընթացքում Ասատրյանը նաև շոշափել է Արշակ Սրբազանի անունը՝ խոսելով իբրև նրա և նրա քեռակնոջ հարաբերություններից, պնդել, թե կենակցել է։
Հաղորդման մասնակիցներից Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը, որ միջազգային փորձաքննությամբ դա չի հաստատվել, ստում է, Ասատրյանն արձագանքել է՝ նշելով․ «Եթե անգամ սուտ եմ խոսում, որևէ մեկ ժողով տեղի չունեցավ, որ քննեն այդ հարցը։ Կաթողիկոսն ասաց՝ եթե ես Արշակ Խաչատրյանին հեռացնեմ, եկեղեցին կքանդվի։ Լուրջ եք ասում, մեր եկեղեցին քեռակնոջ հետ կենակցող եպիսկոպոսի՞ վրա է հիմնված»։
Նշված հայտարարությունները, Արշակ Սրբազանի դիտարկմամբ, զրպարտություն են, ըստ այդմ, դատական ակտով պահանջում է հերքել դրանք՝ հերքումը հրապարակելով նույն լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ. «27.09.2026.-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» (Հ1) եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին» կամ անհնարինության դեպքում Ստեփան Արտակի Ասատրյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1,000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։
Բացի հերքումից՝ սրբազանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 999 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցադիմումը մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։


















































Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ. «Հրապարակ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն
Այսօր առանցքային իրադարձություն է. Արշակ Սրբազան
Հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան, շեղելու համար խոսում է արտահերթ ընտրություններից. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վաղարշապետի համայնքապետի, պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են