Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի։ Այս մասին Current time-ի փոխանցմամբ հայտնել է Profil պարբերականը, իսկ ավելի ուշ գերատեսչությունը հաստատել է տեղեկությունը APA գործակալության հետ զրույցում։
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ Profil-ի, օգոստոսի կեսերին Ավստրիայի Պաշտպանության նախարարությունն էլեկտրոնային փոստով նախազգուշացրել է երկրի զինծառայողներին Կրեմլի ենթադրյալ գործակալների կողմից կապ հաստատելու հնարավոր փորձերի մասին։ Հաղորդագրության մեջ նշված է եղել 21 մարդու անուն, ինչպես նաև կցված են եղել նրանց լուսանկարները։ Նրանց վերաբերյալ տեղեկությունները ստացվել են «Ագենստվո»-ի նախագծի հրապարակումից։
Ըստ աղբյուրի, Ավստրիայում Ռուսաստանի 117 դիվանագիտական աշխատակիցներից առնվազն 20-ը կապված է կամ կարող է կապված լինել հատուկ ծառայությունների հետ։ Միևնույն ժամանակ, ըստ Profil-ի, ցուցակում ընդգրկված անձինք նախկինում արդեն «գրավել էին Ավստրիայի իշխանությունների ուշադրությունը»։ Պաշտպանության նախարարության նախազգուշացումից հետո գերատեսչությունը բազմաթիվ հաղորդումներ է ստացել, որոնք Ավստրիայի հատուկ ծառայությունները մանրակրկիտ ստուգում են։ Անցանկալի անձ հայտարարված չորս դիվանագետներից երեքը ներառված էին «Ագենստվո»-ի ցուցակում: Նրանք Վիեննայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ են։ Եվս մեկ մարդ ԵԱՀԿ-ում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով Ռուսաստանի պատվիրակության անդամ է։


















































Ռուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ ձեռք չեն բերվել. Մեդինսկի
Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը Դոնբասի նկատմամբ վերահսկողությունն է. Ռուբիո
Գերմանիայի հետախուզության նախկին տնօրենը կարող էր տեղեկատվություն վաճառել Ադրբեջանին. Der Spiegel
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են