Վստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի. Մխիթարյան
Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Պարոն Փաշինյան... Մի թեթև աչքի անցկացրեցի Կիրակոսյան Նարեկի պատրաստած ռեպորտաժը COP-ի աուդիո-վիդեո բովանդակության ծառայության ծախսերի հետ կապված: Մոտ 225 միլիոն դրամ: Վստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի: Ավելին, ուսումնասիրեք COP 17-ի YouTUBE-յան էջը և կտեսնեք, որ ընդամենը 150 հետևորդ ունեցող էջի ամենաշատ դիտում ունեցող հոլովակը ունի 15 օրում 2.8 միլիոն դիտում ու ԸՆԴԱՄԵՆԸ 72 լայք և ՄԵԿ քոմենթ, որտեղ գրված է «ափսոս, որ թիթեռը բնական չէ»: Խնդալու է չէ՞, բնությանը վերաբերող հոլովակում թիթեռը ԱՆԻՄԱՑԻԱ Է: Դիտումների քանակը խոսում է զուտ ԱՆՆՊԱՏԱԿ ՎԱՏՆՎԱԾ գովազդի մասին, որը մարդկանց հետաքրքիր չի եղել: Առանց գովազդի նյութերի դիտումները չեն անցնում 400-500 դիտումը: Դուք, որպես հայկական բլոգոսֆեռայի ռահվիրա պետք է հասկանաք, որ ձեր լեզվով ասած ձեզ ՀԱԳՑՐԵԼ ԵՆ, կամ փայ են տվել ձերոնց: Ի դեպ, հագցրել են բոլոր ծառայությունների գների մեջ՝ հոլովակներից մինչև ֆիլմեր:Լավ օր եմ մաղթում, մերսի մայրաքաղաքում ցերեկային թեթև երթևեկության համար», - իր գրառման մեջ մասնավորապես նշում է նա։


















































Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի նոր՝ թուրքական քաղաքական հասցեի, եթե կուզեք՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը․ Սուրեն Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են