Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է Սոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին Աստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը Հորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդու Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Mercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովը Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը Ողբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժել
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էՍոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքինԱստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվելԱկրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթըՀորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդուԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզումMercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովըՊնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումըՈղբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժելԱՄՆ ավիացիոն համակարգի զանգվածային խափանման պատճառը հայտնի էՊորտուգալիան փոխում է 7 համարի գրության ձևը՝ ի պատիվ Կրիշտիանու ՌոնալդուիՉինական CE-25A էլեկտրական ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը՝ անձնակազմովՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվՌուբեն Մարուխյանն այսօր կդառնար 92 տարեկանԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՀայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնըԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՄենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում. ՂալիբաֆՍպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքովԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Ջո ԲայդենԻրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԱնձնագիր և նույնականացման քարտ՝ 24 կամ 48 ժամումԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկիԸնդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան. ԿարապետյանStarship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքիցԳալապագոսի պինգվիններին սպառնում է ոչնչացում Էլ Նինյոյի պատճառովՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԺաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներըՆԳՆ քրեական ոստիկաններն Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտելՄասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ ենԱրտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՄոսկվայում նշվեց Հայոց գրերի օրըԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունիցԳազայում զոհերի թիվը հասել է 74,695-իԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համարՆա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ ՊապոյանՆիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն ՄելիքյանԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՍկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբՄոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ ՊեսկովՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըԴատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն
Հայաստան

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման և տրամադրման մերժման կարգը, լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման ժամկետը և լրացուցիչ վճարի չափը սահմանելու և ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման մասին» որոշում։ Որոշման նպատակն է՝ ապահովել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 18-րդ մասի կատարումը՝ սահմանելով անձը հաստատող փաստաթղթի տրամադրման և տրամադրման մերժման կարգը և դրա իրականացման իրավակարգավորումների հստակեցումը և մեխանիզմները:

Ինչպես նշել է  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է  բիոմետրիկ նոր համակարգը. «Ուզում եմ փաստել, որ այսօր և վաղը վերջին երկու օրերն են հնամաշ ենթակառուցվածքի գործարկման։ Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը, որ մինչ այս պահը ստացած բոլոր դիմումները կարողանանք սպասարկել և տպագրել հին նմուշի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 1-ից կկարողանանք նոր նմուշի փաստաթղթերը տրամադրել քաղաքացիներին»։

ՆԳ նախարարը տեղեկացրել է, որ մասնավոր գործընկերոջ հետ իրականացվել են աշխատանքներ՝ Եվրոպական միության  ստանդարտին համապատասխան փաստաթուղթ ունենալու համար։ «Նկարագրեմ ընթացակարգը՝ առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման ինստիտուտը, որպեսզի քաղաքացին մինչև գրասենյակ գալը կարողանա ամբողջ գործընթացն իրականացնել թվային պլատֆորմում՝ տնից կամ որևէ այլ վայրից, որտեղից իրեն հարմար կլինի։ Պետությունը՝ ի դեմս ՆԳՆ-ի, մինչև գրասենյակ մուտք թույլատրելը, բնակչության պետական ռեգիստրով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը։ Եվ պետության կողմից կանաչ լույս ստանալուց հետո միայն անձը կարող է այցելել մասնավոր գրասենյակ և ստանալ ծառայությունը»,-ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նախագրանցման շրջանակում գրասենյակ այցելելու համար մեյլին ստանալու են QR-կոդ։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վճարումն ամբողջովին իրականացվելու է մինչև գրասենյակ այցելությունը։ «Անկանխիկ վճարման տրամաբանության մեջ պլատֆորմով պիտի իրականացնենք վճարումներ և գանք գրասենյակ, հանձնենք միայն մատնահետք, լուսանկարվել մասնավոր գործընկերոջ գրասենյակում, և այդքանով կավարտվի մեր գործարքը»,- ասել է ՆԳ նախարարը՝  կարևորելով նաև ինքնասպասարկման մեխանիզմ ունենալու հանգամանքը՝  Kiosks սարքերից օգտվելու հնարավորություն, որը թույլ կտա երկու պրոցեսներն էլ առանց որևէ ծառայողի հետ շփման ավարտել՝ ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։ «Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի։ Հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա։ Իսկ այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից, օրինակ՝ կարող ենք Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ պայմանավորվել, որ տվյալների փոխանակում ենք իրականացնում։ Այսինքն՝ դրսում էլ գնալ-գալիս  սահմանային կետերը  քաղաքացին հատում է բիոմետրիկ անձնագրով»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում այն ունի անկյունաքարային նշանակություն։

Սրանով, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ-ում թվայնացման նոր էջ է բացվելու։

Արփինե Սարգսյանը տեղեկացրել է նաև՝ նրանք, ում անձնագիրը կամ նույնականացման քարտը դեռ վավեր է, կարող են այն օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Իսկ երբ ցանկություն ունենան ստանալու բիոմետրիկ փաստաթուղթ, պետք է հանձնեն իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։