Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է Սոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին Աստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվել Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը Հորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդու Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Mercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովը Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը Ողբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժել
Հավերժ փառք ու խոնարհում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էՍոցցանցերում Իլհամ Ալիեւի օգտահաշիվները ենթարկվել են կիբեռհարձակման Չեխերը բողոքի ցույց են անցկացնում հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքինԱստրախանի շրջանում մեկ օրում 31 անօդաչու թռչող սարք է խոցվելԱկրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթըՀորդանանում դատարանը կիրակի օրը մահապատժի է դատապարտել երեք տղամարդուԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզումMercedes-Benz-ը սառեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել G20 գագաթնաժողովըՊնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումըՈղբերգական վթար՝ Պռոշյանում. «Volkswagen»-ը կողաշրջվել է, 18-ամյա աղջիկը մահացել է, 2 հոգի՝ տուժելԱՄՆ ավիացիոն համակարգի զանգվածային խափանման պատճառը հայտնի էՊորտուգալիան փոխում է 7 համարի գրության ձևը՝ ի պատիվ Կրիշտիանու ՌոնալդուիՉինական CE-25A էլեկտրական ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը՝ անձնակազմովՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվՌուբեն Մարուխյանն այսօր կդառնար 92 տարեկանԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՀայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնըԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՄենք չենք մնա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում. ՂալիբաֆՍպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձյան տեսքովԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Ջո ԲայդենԻրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայինԱնձնագիր և նույնականացման քարտ՝ 24 կամ 48 ժամումԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկիԸնդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան. ԿարապետյանStarship-ը իր 15-րդ թռիչքն իրականացրեց Տեխասի Սթարբեյս քաղաքիցԳալապագոսի պինգվիններին սպառնում է ոչնչացում Էլ Նինյոյի պատճառովՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԺաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներըՆԳՆ քրեական ոստիկաններն Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտելՄասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ ենԱրտակարգ դեպք՝ Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՄոսկվայում նշվեց Հայոց գրերի օրըԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունիցԳազայում զոհերի թիվը հասել է 74,695-իԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք կրելու համարՆա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մասին (տեսանյութ)Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում․ ՊապոյանՆիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերԿոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ․ Ռուբեն ՄելիքյանԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՍկսվել է աշխատանքը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման ուղղությամբՄոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ ՊեսկովՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըԴատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն
Քաղաքականություն

Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան

Ինչպե՞ս են «Արևելք — Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ: Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հարավային Կովկասն հսկայական գեոպոլիտիկ շինհրապարակ է հիշեցնում, որտեղ իրականում ոչ թե պարզապես ճանապարհներ են նախագծվում, այլ ազդեցության նոր սահմաններ։

Այս հողակտորի վրա հենց հիմա ճակատ-ճակատի են բախվում հինգ հավակնոտ լոգիստիկ նախագծեր, և յուրաքանչյուրի հետևում կանգնած է իր գլոբալ տերը՝ սեփական քսակով ու քաղաքական շահերով.

a. TRIPP նախագիծը (Trump Route for international Peace and Prosperity)։

b. Անակլիայի խորջրյա նավահանգիստը Վրաստանում — «Միջին միջանցքի» ծովային դարպասը, ուր ակտիվորեն մուտք է գործում չինական պետական կապիտալը։

c. Բաքու — Թբիլիսի — Կարս (ԲԹԿ) երկաթգիծը — Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի՝ արդեն աշխատող ու ժամանակով փորձված կապը։

d.. Արաքսի միջանցքը — ցամաքային երթուղի, որը կառուցում են Արաքս գետի հարավային ափով՝ գնացքներն ու բեռնատարները Հայաստանի շրջանցմամբ բաց թողնելու համար։

e. Թուրքմենստան — Իրան — Թուրքիա երկաթգիծը — հարավային ուղի, որը թույլ է տալիս Կենտրոնական Ասիայի և Չինաստանի բեռներին ցամաքով շրջանցել Կասպից ծովը։

Թղթի վրա ամերիկյան TRIPP նախաձեռնությունը, որի շուրջ համաձայնագիրը հենց այս օրերին բուռն քննարկվում էր հայկական խորհրդարանում, ներկայացվում է որպես «խաղաղության և բարօրության ուղի»։

Բայց եթե մի կողմ դնենք քաղցրալեզու դիվանագիտական փաթեթավորումն ու միացնենք քննադատական մտածողությունը, ակնհայտ է դառնում. մեր առջև ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ կոշտ քաղաքական գամբիտ։

Ավելին, TRIPP-ը իր ներկայիս տեսքով զրկում է Հայաստանին ձայնի իրավունքից և դե-ֆակտո վերածվում է պանթյուրքական աշխարհաքաղաքական դաշինքի գլխավոր գործիքի՝ միմյանց կապելով Բաքուն ու Անկարան՝ ամերիկյան ֆինանսական փաթեթավորման ներքո։

Եկեք հասկանանք, թե ինչու է այս նախագիծը գեղեցիկ հնչում միայն իշխանական քարոզիչների շուրթերից, հենվելով գլոբալ և ռեգիոնալ բեռնափոխադրումների իրական թվերի վրա։

1. Պարզ տնտեսագիտություն. իրական բեռնահոսքն ընդդեմ եկամտաբերության պատրանքի

TRIPP-ի գլխավոր տնտեսական խնդիրն այն է, որ այն չափազանց թանկ է, իսկ կատաղի մրցակցության պայմաններում դրանով տեղափոխելու բան առանձնապես չկա։ Սյունիքի դաժան ժայռերում զրոյից ժամանակակից երկաթուղի, ավտոմայրուղի կառուցելը, էլեկտրահաղորդման գծեր ու խողովակներ քաշելը, ըստ տարբեր գնահատականների, կարժենա ավելի քան 2.4 միլիարդ դոլար։

Հույսն այն է, որ ծախսերը կփոխհատուցվեն լայնածավալ տարանցման հաշվին։ Բայց եկեք նայենք Արևելքի (Չինաստան և Կենտրոնական Ասիա) ու Արևմուտքի (Եվրոպա և Թուրքիա) միջև բեռների շարժի իրական վիճակագրությանը.

1.1 «Միջին միջանցքի» թռիչքային աճը։ Ռուսաստանի շրջանցման շնորհիվ Տրանսկասպյան երթուղին բում է ապրում. վերջին տարում դրանով կոնտեյներային փոխադրումների ծավալները թռիչք են գործել 93%-ով, իսկ ընդհանուր բեռնահոսքը Կասպից ծովով գերազանցել է 4.1 միլիոն տոննան։ Ադրբեջանի բոլոր տրանսպորտային միջանցքներով տարեկան կտրվածքով արդեն տեղափոխվում է ավելի քան 13.3 միլիոն տոննա բեռ։ Բաքուն պաշտոնապես հայտարարում է Արևելք — Արևմուտք տարանցումը տարեկան 15 միլիոն տոննայի հասցնելու նպատակի մասին։

1.2 Բայց ԲԹԿ-ն ամբողջ «ցամաքային» վերմակը քաշում է իր վրա։ Երկաթուղին մասշտաբային վերակառուցումից հետո բաց է գրեթե ողջ հզորությամբ։ Այժմ այն կարող է սպասարկել է տարեկան 5 միլիոն տոննա բեռ, իսկ ռազմավարական նպատակը 17 միլիոնն է։ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից հոսքերն արդեն գնում են այս ռելսերով։ Անգամ վերակառուցումից հետո, սակայն, այն զգալիորեն թերբեռնված է։ Ինչո՞ւ պետք է բիզնեսը բեռները վերաուղղորդի դեռ կառուցվող TRIPP, որի մեկնարկային նախագծային հզորությունը մինչև 2028 թվականը կկազմի ընդամենը համեստ 2 միլիոն տոննա, եթե կա թերբեռնված ու աշխատող երթուղի։

1.3 Անակլիան խլելու է ծովային ծավալները։ Վրաստանում թեժ աշխատանքներ են ընթանում Անակլիայի նավահանգստում։ Առաջին փուլը կմեկնարկի մինչև 2029 թվականը և միանգամից կտա 7.8 միլիոն տոննա թողունակություն ՝ հետագայում մինչև մի քանի տասնյակ միլիոն տոննա աճի հեռանկարով։ Եվրասիական մեծ բեռները ծովով կգնան Վրաստանով։ TRIPP-ի համար պարզապես ազատ ապրանքային բազա չի մնալու։

1.4 Գնային պատերազմներ Իրանի հետ։ Իրանն ու Ադրբեջանն արդեն ակտիվորեն օգտագործում են իրենց Արաքսի միջանցքը։ Քանի որ այնտեղ չկան օտարերկրյա բաժնետերեր և մասնավոր ներդրողներ, Բաքուն ու Թեհրանը կարող են սահմանել ցանկացած սակագին, թեկուզ վնասով աշխատել հանուն քաղաքական միավորների։ Ամերիկյան TRIPP Development Company-ն, կապված լինելով արևմտյան ներդրողների հանդեպ կոշտ պարտավորություններով, պարտավոր է շահույթ ցույց տալ. նրանք դժվար թե կարողանան սակագներով մրցել իրանական պետական կապիտալի հետ։

2. Մեծ աշխարհաքաղաքականություն. «խաղաղության» փոխարեն՝ վառոդի տակառ

Տարածաշրջանին կայունություն խոստանալով՝ Վաշինգտոնն իրականում լուծում է իր խնդիրները՝ կառուցել «սանիտարական կորդոն» և մեկուսացնել Իրանին ու Ռուսաստանին։ Բայց այս խաղում ԱՄՆ-ն ակամա ( իսկ գուցե՝ կամա) խաղաց Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) օգտին։

2.1 Պանթյուրքական երազանք՝ ամերիկյան հաշվին։ Դարեր շարունակ Անկարան ու Բաքուն երազել են ուղիղ, անխոչընդոտ ցամաքային կապի մասին, որը կմիավորեր թյուրքական աշխարհը Ստամբուլից մինչև Կենտրոնական Ասիա։ Հայկական Սյունիքը նրանց համար միշտ եղել է աշխարհագրական արգելք։ Եվ ահա պարադոքսը. հենց ամերիկյան փողերն ու TRIPP-ի իրավական պաշտպանությունն են այդ երազանքն կյանքի կոչում։ Թուրքիան արդեն սկսել է Կարս — Դիլուջու ճյուղի կառուցումը 15 մլն տոննայի համար, որպեսզի միանա Նախիջևանին ու ապագա TRIPP միջանցքին։ Պանթյուրքական նախագիծն ստանում է կատարյալ քողարկում. միջանցքն աշխատելու է ԱՄՆ դրոշի ներքո, իսկ դրանից օգտվելու են Բաքուն ու Անկարան։

2.2 Հարևանների զայրույթը։ Իրանը TRIPP-ի մեջ տեսնում է էկզիստենցիալ սպառնալիք։ Ամերիկյան կառույցների և, հնարավոր է, անվտանգության ծառայությունների հայտնվելը Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանին Թեհրանում զայրութ է առաջացնում։ Իրանցի պաշտոնյաներն արդեն բացահայտ ակնարկում են. եթե իրենց սահմանների մոտ հայտնվի ամերիկյան ենթակառուցվածք, այդ միջանցքը կդառնա լեգիտիմ թիրախ ցանկացած սրման դեպքում։ Տարածաշրջանը «բարօրության» փոխարեն ստանալու է ռազմական գործողությունների պոտենցիալ գոտի։

3. Սուվերենությունը՝ վաճառքի. ինչպե՞ս է տարանցող Հայաստանը կորցնում ձայնի իրավունքը

Այս պատմության մեջ ամենատխուր եզրակացությունը վերաբերում է այն երկրների սուբյեկտայնությանը, որոնց տարածքով անցնում են երթուղիները։

3.1 Հայաստան. վերահսկողություն միայն թղթի վրա։ Երևանի ռեժիմը հավաստիացնում է մեզ, որ մաքսատունն ու սահմանները 42-կիլոմետրանոց հատվածում կմնան հայկական։ Այո, իրավաբանորեն թղթի վրա դա այդպես է շարադրված։ Բայց կառավարող ընկերությունում ունենալով ընդամենը 26% բաժնետոմս (ԱՄՆ-ի 74%-ի դիմաց)՝ Հայաստանը վերածվում է սոսկ վարձակալի։ Որոշել, թե ով է անցնելու ճանապարհով, ինչպիսին են լինելու սակագներն ու ուր է գնալու շահույթը, իրականում կորոշեն Վաշինգտոնում։ Հայաստանը Սյունիքը տվեց արտաքին կոնսորցիումի կառավարմանը 49 տարով՝ դառնալով պատանդ ԱՄՆ-ի ու Իրանի միջև օտար պատերազմում և, փաստացի խաղալով Բաքվի ու Անկարայի դաշինքի օգտին։

3.2 Վրաստան. հրաժեշտ մոնոպոլիային, բայց սուվերենության պահպանում։ Մինչև 44-օրյա պատերազմը ևTRIPP-ի մեկնարկը Վրաստանը Կովկասում տարանցման տիրակալն էր. բոլոր ճանապարհներն անցնում էին նրանով։ Նոր նախագիծն խարխլում է այդ մոնոպոլիան է՝ Թբիլիսիին զրկելով ռեգիոնալ տնտեսական և քաղաքական ազդեցության լծակների մի մասից։ Հարկ է նաև շեշտել սակայն, որ ԲԹԿ-ում Վրաստանը իր տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքների տերն է, իսկ Անակլիայում, ի տարբերություն TRIPP-ի, ունի 51% մասնաբաժին։

3.3 Իրան. ինքն իր տերը։ Այս ֆոնին Իրանը ցույց է տալիս, թե ինչ է իսկական սուվերենությունը։ Իր երթուղիներում (Արաքսի միջանցքում) Թեհրանը սեփականությունը չի կիսում ոչ մեկի հետ։ Այո, պատժամիջոցների պատճառով այնտեղ չեն գնում արևմտյան փողերը, բայց Իրանը պահպանում է գործելու բացարձակ ազատություն։ Նա կարող է փակել ճանապարհը ցանկացած պահի, մինչդեռ Երևանն ու Թբիլիսին ստիպված են հարմարվել ԱՄՆ-ի ու Չինաստանի շահերին։

Վերջաբանի փոխարեն

TRIPP նախագիծը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես են սուվերենությունը, տնտեսությունը և ազգային շահերը զոհաբերվում աշխարհաքաղաքականությանը։ Դրա լոգիստիկ արժեքը խիստ կասկածելի է, իսկ գեոպոլիտիկ ռիսկերը՝ հսկայական։ Ունենալով ընդամենը 2 մլն տոննա համեստ մեկնարկային հզորություն՝ արդեն 5 մլն տոննայով աշխատող ԲԹԿ-ի և կառուցվող մեգա-Անակլիայի ֆոնին, այս նախագիծը Վաշինգտոնին պետք է բացառապես Իրանի և ՌԴ-ի դեմ պայքարելու համար։

Հայաստանի համար ԱՄՆ-ի ֆինանսա-քաղաքական հովանոցի տակ թաքնվելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը ( և ոչ միայն) կվերածվի օտարերկրյա անկլավի, որը սպասարկում է Բաքվի ու Անկարայի պանթյուրքական շահերը, իսկ Հայաստանի տարածքը կարող է դիտվել լեգիտիմ թիրախ Իրանի համար։

Ապագայի համար լոգիստիկ պատերազմներում հաղթելու են նրանք, ովքեր տեր են կանգնում սեփական շահերին, այլ ոչ թե նրանք, ովքեր իրենց հողը վարձով են տալիս աշխարհի հզորներին։

Եւ մենք հաղթողների շարքում չեն»,- գրել է նա: