ԵՊՀ դասախոսներ են ձերբակալվել. «Հրապարակ»
«Հրակարակ»-ը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 4 անձ է ձերբակալել, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի երկու ամբիոնի վարիչների՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին եւ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ասել էին, որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար: Մենք տեղեկացել էինք, որ ձերբակալությունը կատարվել է ցուցադրաբար՝ ուսանողների ու դասախոսների աչքի առաջ։
Հիշեցնենք նաեւ, որ սահմանադրագետ Վարդան Այվազյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակով: Նա զբաղեցնում էր ցուցակի երկրորդ համարը: Թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը, մեզ դեռեւս հայտնի չէ, միայն նշենք, որ Վարդան Այվազյանը բավականին խիստ քննադատում էր իշխանություններին, իսկ Էդիկ Մինասյանը ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։
Մենք խնդրեցինք Սուրեն Պետրոսյանին՝ մեկնաբանել տեղի ունեցածը։ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Վարդան Այվազյանի ձերբակալությանն ու նրան ուղղված մեղադրանքին՝ նա ասաց. «Ես քաղաքում չէի, մանրամասներին չեմ տիրապետում, բայց ես Վարդան Այվազյանին ոչ միայն որպես մեր երկրորդ համար եմ ճանաչում, այլեւ նա իմ ընկերն է: Նա ունի բարձր մարդկային եւ մասնագիտական որակներ: Վստահ եմ, որ սա կեղծ, շինծու գործ է, բացառված է, որ Վարդան Այվազյանը կաշառք վերցրած լինի: Բացառում եմ դա: Նա ունի բարձր որակներ»»։


















































Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը
Երևանում 29-ամյա երիտասարդին դանակահարած կասկածյալը ձերբակալվել է
Կաշառքի գործով զինկոմ է կալանավորվել. Hraparak
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել, ով մասնակցել է Ռուսաստանի դեմ ընթացող մարտական գործողություններին
Արսեն Գեւորգյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են