27 տարի առաջ այս օրը այս դահլիճի մի քանի աթոռներ ներկվեցին կարմիր գույնով։ Պատճառը կրկին Մեղրիի շրջանն էր. Սարգսյան
Այսօր, ԱԺ հայտարարությունների ժամին, Գարիկ Սարգսյանն անդրադարձավ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ ընթացող քննարկումներին։
Սարգսյանը համոզմամբ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների նախապատմության մեջ կարևոր տեղ է ունեցել Մեղրիի շրջանի փոխանակման հարցը։
«27 տարի առաջ այս օրը այս դահլիճի մի քանի աթոռներ ներկվեցին կարմիր գույնով։ Պատճառը կրկին Մեղրիի շրջանն էր, որը ձեր քաղաքական նախահայրերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստում, կողմ էին արտահայտվել, որպեսզի Մեղրիի շրջանը փոխանակվի Լաչինի հետ»,- հայտարարեց Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի, այդ տարբերակին դեմ էին արտահայտվել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ձեռնպահ էր մնացել։ Իր ելույթում նա անդրադառձավ նաև ներկայում քննարկվող տրանսպորտային և ենթակառուցվածքային ծրագրերին՝ դրանք հակադրելով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ նախկինում շրջանառվող մոտեցումներին։ «Այսօր կրկին քննարկվում է, ձեր խոսքերով, «Զանգեզուրի միջանցքը», բայց քննարկվում է այն համատեքստում, որ կա հստակ պայմանավորվածություն, կա փաստաթուղթ, կա երկրագնդի թիվ մեկ պետության երաշխավորությունը այդ փաստաթղթի տակ։ Եվ այսօր բերել, նսեմացնել այդ ստրատեգիական և ենթակառուցվածքային նախագիծը «Զանգեզուրի միջանցքի» հետ համեմատության առումով անթույլատրելի է»,- նշեց Սարգսյանը։
Սարգսյանի պնդմամբ, «Զանգեզուրի միջանցք» խոսույթը ադրբեջանական կողմին տրվել է նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։ ««Զանգեզուրի միջանցքի» իրավունքը, խոսույթը ձեր քաղաքական նախահայրերն են տվել ադրբեջանական կողմին՝ սակարկության և փոխանակման առարկա դարձնելով Հայաստանի Հանրապետության մի ամբողջ շրջան, որի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք»,- իր ելոուլթում հայտարարեց նա։
Հավելենք, որ իր ելույթի ավարտին Սարգսյանը քննադատեց ընդդիմությանը՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 27-ի տարելիցի օրը փորձ է արվում կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։


















































Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել. վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի օրվա իշխանությունները վտանգավոր են համարել այն. Ջհանգիրյան
Քանի արտաքին քաղաքական հետքը չի փորձվել ստուգվել, Հոկտեմբերի 27-ը կարելի է համարել չբացահայտված. Արամ Սարգսյան
Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, եղավ Հոկտեմբերի 27-ը. Սասուն Միքայելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին
27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. Ռուբեն Մխիթարյան
27 տարի անց էլ ցավն ու կորստի զգացումը չեն մարում. Մանուկյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են