Նաիրի Հnւնանյանը ծննդյան օրը խմելուց հետո հայտարարել էր՝ հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք. Ջհանգիրյան
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք: Այս մասին լրագրողներին ասել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
«Եկել է ժամանակը, որպեսզի այսօրվա նախաքննական մարմինն ու դատախազությունը օգտագործեն մեր՝ իմ քննչական խմբի հնարավորությունները, թե կադրային, թե մտավոր։ Հոկտեմբերի 27-ի գործը թղթերը կարդալով չեն կարող սովորել, ամեն ապացույց, որ ձեռք ենք բերել, անասելի տանջանքների, հազար ու մի խոչընդոտների հաղթահարման արդյունքում ենք ձեռք բերել»,- նշել է նա:
«Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարությունը Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ, ուղղակի վիճակագրական ամփոփում է, կատարված աշխատանքի արդյունքի մասին հիշատակում չկա։ Վերջին շրջանում այս գործում հաջողություն չի արձանագրվում, քանի որ քննչական խումբը չի կարողացել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին։ Թղթերը կարդալով՝ այդ գործը չեն կարող սովորել։ Սովորական սպանություն չէ, որ սովորական ֆաբուլան գրեն, ամեն ինչ երևա։ Դա բարդագույն քաղաքական և իրավական հանցագործություն է»։
Հարցին՝ հնարավո՞ր էր կանխել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, նա պատասխանել է. «Անվտագությունն այդպիսի տեղեկատվություն ունեցել է։ Վկա Մելքոն Մելքոնյանը ներկա է եղել Գրիգորյան Էդիկի ծննդյան արարողությանը, այնտեղ Նաիրին մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարում է, որ հեսա մենք մտնելու ենք Ազգային ժողով, գնդակահարենք և իշխանությունը վերցնենք։
Իմ ունեցած տեղեկություններով՝ Մելքոն Մելքոնյանը զեկուցել է իր ղեկավարությանը՝ գլխավոր վարչության պետին, վերջինս էլ նրան ուղարկել է համապատասխան օպերատիվ գլխավոր վարչություն, որը պետք է զբաղվեր կանխումներով»,- նշել է նա։


















































Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել. վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի օրվա իշխանությունները վտանգավոր են համարել այն. Ջհանգիրյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են