COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի
COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի։ Այս մասին հաղորդում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված բնապահպանական նախաձեռնություններին, կրթական ծրագրերին և նորարարական լուծումներին։
«Ուրախալի է տեսնել այն հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, որ համախմբել են այստեղ տարբեր սերունդների և ոլորտների ներկայացուցիչների։ Յուրաքանչյուր տաղավար հնարավորություն է՝ բացահայտելու նոր գաղափարներ, ծանոթանալու բնության պահպանությանն ուղղված աշխատանքին և գտնելու համագործակցության նոր ուղիներ։
Կանաչ գոտին կարևոր կապ է համաժողովի օրակարգի և հանրության միջև։ Այստեղ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակները ներկայացվում են առօրյա կյանքին առնչվող օրինակներով՝ ընդգծելով, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Կրթական, գիտական և մշակութային միջոցառումները նաև օգնում են ավելի լավ ճանաչելու բնությունն ու գիտակցելու դրա պահպանության նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունը »,- նշել է Համբարձում Մաթևոսյանը։


















































Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. Հովհաննիսյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Նոյեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 53,039 անձ. ՆԳ նախարար
ՀՀ ֆինանսական կառավարման համակարգն այսուհետ կվստահվի «Freebalance» ընկերությանը. Հովհաննիսյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են