ԼԳԲՏ համայնքն աջակցում է Աննա Հակոբյանի սկսած պայքարին․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Աննա Հակոբյանի կողմից ընտանեկան բռնության դեմ պայքարը նորանոր դրսեւորումներ է ստանում: Հիշեցնենք, որ նա օրենսդրական նախագծերի նախաձեռնությամբ է հանդես եկել, դրանց ընդունման համար մարզերում ստորագրահավաքներ է անցկացնում, հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին, լայվեր է անում եւ կոչ անում աջակցել, որ բռնության դեմ արդյունավետ պայքար կազմակերպեն, եւ մեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը տիրեն: Նրա առաջարկած օրենսդրական փաթեթը թեեւ ներկայացվել էր խորհրդարան, սակայն որոշվել է առայժմ ԱԺ նիստերի օրակարգ չմտցնել: Հավանաբար, մտադիր են հանրային լայն աջակցության արշավ կազմակերպել, որ ընդդիմադիր ուժերն էլ դրանց ընդունմանը մասնակցեն: Աննա Հակոբյանը կարծես թե իր առաջ խնդիր է դրել ապաքաղաքական հանրային շարժում ձեւավորել իր նախաձեռնության շուրջ եւ այս թեմայով հանրային «կոնսենսուսի» հասնել: Այն, ինչն իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը չի անում: Ավելի ստույգ` ճիշտ հակառակն է անում՝ պառակտելով ու տարանջատելով հանրությանը: Բայց անգամ եթե բռնության դեմ պայքարը բոլորի համար ընդունելի գաղափար է, միայն այն փաստը, որ դրա նախաձեռնողը Փաշինյանի կինն է, բավական է, որ այս շարժումը հանրության կողմից մերժվի: Թերեւս դա է պատճառը, որ տիկին Հակոբյանը փորձում է մոբիլիզացնել բոլորին, դիմել, համոզել, խնդրել, որ միանան իր արշավին:
Մենք տեղեկացանք, որ նոյեմբերի 14-15-ը Երեւանում տեղի է ունենալու «Բռնություն վերապրած անձանց հետ աշխատանքի սկզբունքներ․ զգայուն մասնագիտական աջակցություն» թեմայով վերապատրաստում, որը նախատեսված է հոգեբանների, հոգեբան խորհրդատուների, սոցիալական աշխատողների, հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետների, ինչպես նաեւ՝ հոգեբանություն եւ հարակից մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողների համար։ Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվելու բռնության հոգեբանական հետեւանքներին, տրավմա-զգայուն աջակցության սկզբունքներին, հոգեբանական աջակցության գործընթացում հանդիպող մարտահրավերներին եւ մասնագիտական միջամտությունների առանձնահատկություններին։ Հանդիպման կազմակերպիչը Շանա Ասասյանն է, իսկ հանդիպումը վարելու է «Փինք» ընկերության հոգեբան Անետ Շամիրյանը։ Ավելին, վերապատրաստումն իրականացվում է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ։
Նշենք, որ, ըստ «Փինք»-ի պաշտոնական էջի, «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Կազմակերպությունն իր շահառուներին եւ հասարակությանն առավել հայտնի է որպես «Փինք Արմենիա»։ «Փինքը» ԼԳԲՏ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս եւ այլ ոչ հետերոնորմատիվ ինքնություններով անձանց) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում եւ աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաեւ՝ խթանում է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ+ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությունը։
Ստացվում է, որ ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը:
Հիշեցնենք նաեւ, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում քրեականացված է` պատժվում է Քրեական օրենսգրքով»։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


















































Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան
76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծն ԱԺ-ն ընդունեց 1-ին ընթերցմամբ
Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին. Էդգար Ղազարյանի ձևակերպումը վրդովեցրեց ՔՊ-ականներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են