Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ճնշումների շահարկումների թեմայով փաստաթուղթ է հրապարակել, որը մանրամասնում է, թե ինչի համար է Մասիս համայնքի ղեկավարն աշխատանքից ազատել Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավարին։
Լուսանկարին կից վարչապետը գրել է․ «Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների մասնակիցների՝ ճնշումների վերաբերյալ հրապարակումներին։ Վարչապետը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ է արել դիմել ուղիղ իրեն [email protected] էլփոստի հասցեով։
Հավելենք, որ այսոօր' հոկտեմբերի 20-ի առավոտյան, վարչապետը այդ թեմայով 3 նամակ էր ստացել՝ նշելով, որ դեռևս հիմնավորված ահազանգեր չի ստացել նման ճնշումների վերաբերյալ, իսկ աշխատանքից ազատման, լծակներ կիրառելու, վարույթներ հարուցելու համար պետք են հիմնավորումներ, քանի որ ուղղակի ինչ-որ անձի, դեպքի կամ երևույթի մասին առանց հիմնավորման չի կարող գործել:
Նա միաժամանակ շեշտել էր՝ կանգնած է յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որը պայքարում է իրավունքի գերակայության համար:


















































Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի նոր՝ թուրքական քաղաքական հասցեի, եթե կուզեք՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը․ Սուրեն Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են