Քրիստիան Ամանփուրը 43 տարի անց հեռանում է CNN-ից
CNN-ի միջազգային հարցերով գլխավոր հաղորդավար, CNN International-ի և PBS-ի «The Amanpour Hour» ամենօրյա համաշխարհային Իրադարձությունների ծրագրի հյուրընկալող Քրիստիան Ամանփուրը 43 տարի անց հեռանում է CNN-ից: Այս մասին նա հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում:
Ամանպուրի խոսքով նա որոշումը հեշտ չի կայացրել. դրան նախորդել են ամիսներ տևած մտորումներն ու անքուն գիշերները: Նշենք, որ CNN-ով և PBS-ով հեռարձակվող նրա ամենօրյա հեղինակային հաղորդումը կհեռարձակվեն սույն տարվա վերջին, սակայն մինչև հունիս ամիսը նա շաբաթական մեկ անգամ դեռ եթերում կլինի՝ ապահովելով սահուն անցումային շրջան:
«Ես որոշեցի բաժանվել CNN-ից՝ 43 հրաշալի տարիների իմ գործընկերոջից, ինչն ավելի երկար է, քան ամուսնությունների մեծ մասը: Իմ ամբողջ կարիերան եղել է թիմային աշխատանք՝ երզանքն իրականություն դարձնելու համար: Շնորհակալ եմ բոլոր այն անհավանական տաղանդավոր մարդկանց, ում հետ աշխատել եմ այս հրաշալի ճանապարհին»,- հայտարարել է հաղորդավարուհին:
Իր խոսքում Ամանպուրը հիշատակել է իր լուսաբանած թեժ կետերը՝ Պարսից ծոցի առաջին պատերազմից մինչև Բոսնիա, Ռուանդա, Աֆղանստան, Իրան և Ուկրաինա՝ ընդգծելով, որ իրենց թիմային պայքարի նպատակը միշտ եղել է ճշմարտությունը հանրությանը հասցնելը՝ «առանց վախի կամ ակնառության»:
Հաղորդավարուհին ընդգծել է, որ շարունակելու է մնալ ծայրահեղ անկախ լրագրող, ինչը հատկապես կարևոր է այսօր, երբ ոլորտը բախվում է աննախադեպ քաղաքական ու ֆինանսական ճնշումների:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հետևորդներին տարիների վստահության համար:


















































12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ և կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը. Հայր Ասողիկ
Բրիտանացի տղամարդը ոտքով շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել և տուն վերադարձել 28 տարի անց
Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են