«Կցանկանա՞ք կրկին փորձել ձեր բախտը»․ Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է Թրամփի սպառնալիքին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսլամական Հանրապետության դեմ նոր ռազմական գործողության հնարավոր հետևանքների մասին։ Նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնին ներքաշում է հերթական պատերազմի մեջ՝ սեփական քաղաքական անվտանգությունը պահպանելու համար։
«Նախորդ անգամ, երբ դուք ցանկացաք «ավարտել սկսածը», Իրանը դրանից դուրս եկավ էլ ավելի ուժեղ։ Կցանկանա՞ք կրկին փորձել ձեր բախտը։ Խնդրեմ։ Բայց զգույշ եղեք․ մենք էլ ունենք անավարտ գործեր», — գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով, Նեթանյահուն ԱՄՆ-ին մղում է դեպի նոր ռազմական հակամարտություն՝ բանտարկությունից խուսափելու համար՝ հաշվի չառնելով Իսրայելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հնարավոր հետևանքները։
«Նեթանյահուն Ամերիկան ներքաշում է հերթական պատերազմի մեջ, որպեսզի ինքը խուսափի բանտից՝ անկախ այն բանից, թե ինչ հետևանքներ դա կունենա Իսրայելի համար, էլ չասած ԱՄՆ նախագահի մասին», — հայտարարել է Արաղչին։


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ
Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. Հովհաննիսյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Նոյեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 53,039 անձ. ՆԳ նախարար
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են